Ովքեր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Քիչ առաջ ավարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմի անդամների ընտրության արդյունքների ամփոփումը: Քվեարկության արդյունքներով՝ ՔՊ-ի վարչության կազմում ընդգրկվել են.

  1. Նիկոլ Փաշինյան
  2. Սուրեն Պապիկյան
  3. Արայիկ Հարությունյան
  4. Արարատ Միրզոյան
  5. Հակոբ Արշակյան
  6. Վիլեն Գաբրիելյան
  7. Ռոմանոս Պետրոսյան
  8. Հակոբ Սիմիդյան
  9. Տիգրան Ավինյան
  10. Ռուբեն Ռուբինյան
  11. Արսեն Թորոսյան
  12. Նարեկ Բաբայան
  13. Լիլիթ Մակունց
  14. Սիփան Փաշինյան
  15. Արման Բոշյան
  16. Մխիթար Հայրապետյան
  17. Վահագն Հովակիմյան
  18. Ալեն Սիմոնյան
  19. Արմեն Փամբուխչյան
  20. Էդուարդ Աղաջանյան
  21. Արփինե Դավոյան

Հիշեցնենք, որ վարչության անդամի համար առաջադրվել էր 65 թեկնածու, սակայն վերջին պահին ինքնաբացարկների արդյունքում մնացել է 51 թեկնածու:

Այս պահին նորընտիր վարչությունը նիստ է անցկացնում, որի ժամանակ ընտրելու է վարչության նախագահ և փոխնախագահ: Նշենք նաև, որ վարչության նախկին նախագահ Սասուն Միքայելյանը չի ընդգրկվել նոր կազմում, թեև առաջադրել էր թեկնածությունը: Սասուն Միքայելյանը, հիշեցնենք, ԵԿՄ նախագահն է:

Միաժամանակ, ՔՊ-ի Վերահսկող հանձնաժողովում ընտրվել են հետևյալ անձինք.

  1. Արամայիս Գրիգորյան
  2. Գարիկ Սարգսյան
  3. Էդուարդ Ավետիսյան
  4. Անուշիկ Դավթյան
  5. Սոնա Ղազարյան
  6. Սարգիս Ալեքսանյան
  7. Կարո Ղուկասյան:

 

Նարեկ Կիրակոսյան