Jump to content

Թորհիլդ Վիդվեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թորհիլդ Վիդվեյ
 
Կուսակցություն՝ Պահպանողական կուսակցություն[1]
Կրթություն՝ Նորվեգիայի մենեջմենթի դպրոց և Idrætshøjskolen Aarhus?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գործարար և մարզական պաշտոնյա
Ծննդյան օր հունվարի 9, 1956(1956-01-09)[1][2] (70 տարեկան)
Ծննդավայր Avaldsnes, Կարմյո, Ռուգլան, Նորվեգիա[2]
Քաղաքացիություն  Նորվեգիա
 
Պարգևներ

Թորհիլդ Վիդվեյ (նորվ.՝ Thorhild Widvey), (հունվարի 9, 1956(1956-01-09)[1][2], Avaldsnes, Կարմյո, Ռուգլան, Նորվեգիա[2][7]), նորվեգացի քաղաքական գործիչ, Նորվեգիայի Պահպանողական կուսակցության անդամ, 2013 թվականից մինչև 2015 թվականը եղել է Նորվեգիայի մշակույթի նախարար և 2004 թվականից մինչև 2005 թվականը Նավթի և էներգետիկայի նախարար[8] [9]:

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական մակարդակում 1979 թվականից մինչև 1989 թվականը Վիդվեյը եղել է Կարմյոյի ավագանու անդամ, վերջին վեց տարվա ընթացքում գործադիր մարմնի կազմում։

1989 թվականին Ռուգլանից ընտրվել է Նորվեգիայի խորհրդարան և մեկ անգամ վերընտրվել է։

2002 թվականից մինչև 2003 թվականը նշանակվել է Նորվեգիայի ձկնորսության և ափային ադմինիստրացիայի նախարարության պետական քարտուղար։ 2003 թվականից մինչև 2004 թվականը նույն պաշտոնը զբաղեցրել է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունում։ 2004 թվականին նշանակվել է Նորվեգիայի Նավթի և Էներգետիկայի նախարարի պաշտոնում, որը թողել է 2005 թվականի Նորվեգիայի խորհրդարանական ընտրությունում կրած պարտությունից հետո։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թորհիլդ Վիդվեյը ծնվել է Կարմյոյում, Ռուգլան։ Կրթությամբ Ֆիզիոթերապևտ, 1985 թվականից մինչև 1987 թվականը եղել է Նորվեգիայի հաշմանդամների մարզական ասոցիացիայի փոխնախագահ։ Վիդվեյն ապրում է Օսլոյում, ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 https://www.stortinget.no/no/Representanter-og-komiteer/Representantene/Representantfordeling/Representant/?perid=TWI&tab=Biography
  2. 1 2 3 4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. ↑ Kapital (magazine) — Hegnar Media (Norway), 1971.
  4. ↑ Kapital (magazine) — Hegnar Media (Norway), 1971.
  5. ↑ Kapital (magazine) — Hegnar Media (Norway), 1971.
  6. ↑ Kapital (magazine) — Hegnar Media (Norway), 1971.
  7. ↑ «Thorhild Widvey on Statkraft». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
  8. ↑ «Hareide og Widvey inn i regjeringen». Aftenposten. Վերցված է 2014-0-23-ին.
  9. ↑ «Profil: Thorhild Widvey». Aftenposten. Վերցված է 2014-0-23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թորհիլդ Վիդվեյ» հոդվածին։