Լյուդվիգ Սվոբոդա
Լյուդվիգ Սվոբոդա (չեխ․՝ Ludvík Svoboda, նոյեմբերի 25, 1895[1][2][3][…], Hroznatín[5][6][7][…] - սեպտեմբերի 20, 1979[1][3][4][…], Պրահա, Չեխոսլովակիա[8][6][7][…]), չեխ քաղաքական և ռազմական գործիչ, բանակի գեներալ (1945), Չեխոսլովակիայի եռակի հերոս (1965, 1970, 1975), Խորհրդային Միության հերոս (1965), Չեխոսլովակիայի 7-րդ նախագահը։
Ստացել է գյուղատնտեսական կրթություն։ 1915 թվականին զորակոչվել է ավստրո-հունգարական բանակ, եղել է ռուսական ճակատում։ Սվոբոդայի ղեկավարությամբ գործող չեխական խումբն անցել է ճակատային գիծը և 1916 թվականին մտել չեխոսլովակյան լեգիոն։ 1920 թվականին վերադարձել է հայրենիք՝ դարձել չեխոսլովական բանակի կադրային սպա։ 1931-1934 թվականներին դասավանդել է ռազմական ակադեմիայում, ապա եղել է հետևակային գումարտակի հրամանատար։ Նացիստական Գերմանիայի կողմից Չեխոսլովակիան օկուպացնելուց հետո եղել է ընդհատակյա հակաֆաշիստական ռազմական կազմակերպության հիմնադիրներից։ 1939 թվականի ամռանը մեկնել է Լեհաստան, ուր կազմակերպել է չեխական զորական միավորում, որի հետ 1939 թվականի սեպտեմբերին անցել է Խորհրդային Միություն։ Սվոբոդան 1942 թվականի փետրվարին Բուզուլուկում 1-ին Չեխոսլովակյան առանձին հետևակային գումարտակի ստեղծման նախաձեռնողն է, որը Սոկոլովի տակ 1943 թվականի մարտին առաջին անգամ մարտի է բռնվել ֆաշիստական զորքերի դեմ։ 1943 թվականին գլխավորոլ է 1-ին Չեխոսլովակյան առանձին հետևակային բրիգադը, որը մարտնչել է Կիևի, Բելայա Ցերկովի, Ժաշկովի տակ։ 1944 թվականին Սվոբոդայի հրամանատարությամբ գործող 1-ին Չեխոսլովակյան բանակային կորպուսը մասնակցել է Դուկելյան օպերացիային, Սլովակիայում մղվող մարտերին։
1945-1950 թվականներին եղել է ազգային պաշտպանության նախարար։ Չեխոսլովակիայի այլ գործիչների հետ ստորագրել է Կոշիցեի ծրագիրը (1945)։ 1951 թվականին նշանակվել է Չեխոսլովակիայի կառավարության նախագահի տեղակալ և ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ։ 1955-1959 թվականին եղել է Կլեմենտ Գոտվալդի անվան ռազմական ակադեմիայի պետը, 1968-1975 թվականին եղել է ՉԽՍՀ նախագահը, ՉԽՍՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։
Պարգևատրվել է Գոտվալդի (1959, 1970), Լենինի (1943, 1965), Հոկտեմբերյան հեղափոխության (1970), Սուվորովի 1-ին (1945), 2-րդ աստիճանի (1943) շքանշաններով։ Խաղաղության չեխոսլովակյան (1968), «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման» միջազգային լենինյան (1970) մրցանակներ[21]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Свобода Людвик // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1976. — Т. 23 : Сафлор — Соан. — С. 84.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 5 Databáze Vojenského historického archivu
- 1 2 3 4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- 1 2 3 4 regional database of the Regional Library of Highlands (չեխերեն)
- 1 2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Legie 100
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118620142 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 https://www.ludviksvoboda.cz/z15/
- ↑ Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.) — Helsinki: Edita, 2017. — P. 498.
- ↑ https://www.valka.cz/Rad-25-unora-1949-t88194
- ↑ Čestná občanství a Ceny města Třebíče: Třebíč
- ↑ https://www.plzen.eu/obcan/o-meste/informace-o-meste/oceneni-mesta/chap_342/oceneni-mesta.aspx
- ↑ https://www.brno.cz/obcan/vyznamne-osoby-a-vyroci/cestni-obcane-mesta-brna-1918-1989/
- ↑ https://forum.valka.cz/topic/view/106238/Pametni-medaile-21-streleckeho-pluku-terronskeho
- ↑ http://www.nmnm.eu/svoboda-ludvik-arm-gen.html
- ↑ https://ceny.ucl.cas.cz/?c=21
- ↑ Kobetič P. (unspecified title) (չեխերեն) — 1999. — P. 26. — ISBN 80-902415-4-9
- ↑ ՀՍՀ, հատոր 11, էջ 95։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիգ Սվոբոդա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 95)։ |
- Նոյեմբերի 25 ծնունդներ
- 1895 ծնունդներ
- Սեպտեմբերի 20 մահեր
- 1979 մահեր
- Պրահա քաղաքում մահացածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Չեխիայի քաղաքական գործիչներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- Չեխ պետական գործիչներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Չեխիայի նախագահներ
- Անձինք նամականիշերի վրա
- Խորհրդային Միության կրկնակի հերոսներ
- Չեխ կոմունիստներ
- Կաթվածից մահացածներ