Encore
«Encore», (ոճավորված է որպես «ƎNCORE»,) երգ, որը թողարկել է ամերիակացի ռեփեր Eminem-ը, որպես իր համանուն հինգերորդ ստուդիական ալբոմի՝ «Encore»-ի երկրորդ սինգլ։ Երգի ձայնագրությանը մասնակցել են ռեփերներ Dr. Dre-ն և 50 Cent-ը։
«Encore»-ը առաջին համատեղ երգն է, որը ձայնագրել են Shady, Aftermath, G-Unit լեյբլների ղեկավարներ՝ Էմինեմը, Dr. Dre-ը և 50 Cent-ը: 2006 թվականին 48-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ, երգը առաջադրվել է դուետի կամ խմբի կողմից լավագույն ռեփ կատարում անվանակարգում, սակայն պարտվել է The Black Eyed Peas-ի «Don't Phunk with My Heart» երգին[1][2]։
«Encore»-ի թողարկումից հինգ տարի անց արտիստները ձայնագրել են երկրորդ համատեղ երգը՝ «Crack a Bottle»-ը, որը ներառվել է «Relapse» ալբոմում[3], և հաղթել է 52-րդ «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ այն անվանակարգում, որում «Encore»-ը նախկինում առաջադրվել էր[4]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էմինեմը երգում խոսում է իր կարիերայի ձգտումների մասին հետևյալ խոսքերով. «10 մուլտիպլատինե ալբոմ, ապա 3 ադամանդե համաշխարհային բեմում, մեր երգերը գնդակների պես բարձրանում են չարթերի առաջին հորիզոնականներ, իսկ հաջողությունը շարունակում է աճել» (անգլ.՝ 10 Multi-Platinum albums later three Diamond worldwide, we hit the charts with a bullet, and still climb):
Երգի վերջում նա խնդրում է ունկնդիրներին չանհանգստանալ Dr. Dre երրորդ՝ «Detox» ալբոմի համար և ասում է, որ այն կթողարկվի 2006 թվականին[5]: 2022 թվականի դրությամբ ալբոմը դեռ չէր թողարկվել։
«Encore»-ը ներառվել է «Mockingbird» սինգլի որոշ տարբերակներում[6]:
«Curtains Down» սկիտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմի իններորդ թրեքը «Paul» սկիտն է, որտեղ Փոլ Ռոզենբերգը իր ավտոմատ պատասխանիչով հաղորդագրություն է թողնում Էմինեմին, որում նա ասում է, որ իմացել է նրա ատրճանակ գնելու մասին և ցանկանում է դա անձամբ քննարկել նրա հետ։ Ալբոմի հաջորդ սկիտը՝ «Em Calls Paul»-ը, որը գտնվում է 12-րդ հորիզոնականում պատասխան է Փոլին։ Այնտեղ Էմինեմն ասում է, որ ինքը գիտի, ինպես ավարտել շոուն։ Ինչ վերաբերում է հրացանին, նա ասել է, որ դա ճիշտ չէ, բայց հետո մի քանի փամփուշտ է գցել գետնին և բարկացել է։
«Encore» երգը ալբոմի վերջին՝ քսաներորդ հորիզոնականում է։ Ավարտից հետո անմիջապես սկսվում է «Curtains Down» սկիտը, որում Էմինեմը վերադառնում է բեմ և «Ես գրեթե մոռացել էի» խոսքերով կրակում համերգին եկած հանդիսատեսի վրա, ապա ինքնասպան է լինում։ Սկիտն ավարտվում է մեխանիկական ձայնով արտասանվող «Կհանդիպենք դժոխքում» արտահայտությամբ: Երգիպատշաճ տարբերակում «Curtains Down» սկիտը բացակայում է։
Շատ քննադատներ ալբոմի ավարտը մեկնաբանել են որպես Էմինեմի որոշում՝ ավարտելու իր երաժշտական կարիերան[7]։ Մյուսները դա ընկալել են պարզապես որպես Slim Shady alter ego-ից ազատվելը[8]։ Այնուամենայնիվ, Slim Shady alter ego-ն օգտագործվել է հաջորդ՝ «Relapse» ալբոմում[9]։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]HipHopDX-ը «Encore»-ը անվանել է ալբոմի լավագույն երգ[10], և NME-ի Փիթ Քեշմուրն ասել է, որ այն կատարողները արժանի են ծափահարությունների[11]:
Միևնույն ժամանակ, The Seattle Times-ի Շոն Դեյլին երգն անվանել է «հեռու այն ապշեցուցիչ գլուխգործոցից, որն ուզում են լսել երկրպագուները»[12]։
2012 թվականին Billboard ամսագիրը կազմել է Էմինեմի ձայնագրած երեսուն լավագույն երգերի ցանկը, որոնցից «Encore»-ը զբաղեցրել է քսաներորդ հորիզոնականը[5]։ Complex ամսագիրը կազմել է նմանատիպ ցուցակ՝ այս անգամ 100 երգից բաղկացած, և «Encore»-ը տեղադրվել է 62-րդ հորիզոնականում[13]։
Երգանցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]| No. | Անվանում | Տարբերակ | Տևողություն |
|---|---|---|---|
| 1. | "Encore" | Գրաքննություն | 5:13 |
| 2. | "Encore» / «Curtains Down" | Ալբոմայինlength2=5:47 | |
| 3. | "Encore" | Գործիքային | 5:21 |
| 4. | "Encore" | Ա կապելլա | 5:16 |
| Ընդհանուր տևողություն՝ | Ընդհանուր տևողությունը 21:37 | ||
«B» կողմը «A» կողմի ամբողջական կրկնությունն է[14]։
Ձայնագրության մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղեկատվությունը վերցվել է Encore ալբոմի գրքույկից։
Երգը ձայնագրվել է Transcontinental Studios-ում (Օռլենդո, նահանգ Ֆլորիդա) և 54Sound Studios (Դետրոյթ, Միչիգան): Միքսվել է Record One Recording-ում (Շերման Օուքս, Կալիֆոռնիա):
|
|
Հորիզոնական չարթերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Չարթ (2004—2005) | Ամենաբարձր հորիզոնական |
|---|---|
| UK Singles (The Official Charts Company)[15] | 116 |
| US Billboard Hot 100[16] | 25 |
| US Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[17] | 48 |
| US Rap Songs (Billboard)[18] | 20 |
| US Top 40 Mainstream (Billboard)[19] | 19 |
| US Pop 100 (Billboard)[20] | 22 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Grammy Awards: Best Rap Performance By A Duo Or Group». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «48th Grammy Awards Nominations». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Eminem Joined By 50 Cent and Dr. Dre On New «Crack A Bottle»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Winners Grammy 2009». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին.
- 1 2 «Eminem's 30 Biggest Billboard Hits (20—11)». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Eminem: Mockingbird Germany #1». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «NME review Eminem: Encore». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «THE A.V. CLUB review Eminem: Encore». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Slim Shady is back!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «HipHopDX Album Reviews (Eminem: Encore)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «NDE Album Reviews (Eminem: Encore)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Slim Shady fades to back in new "Encore"». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «Сomplex: The 100 Best Eminem Songs». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին.
- 1 2 «Eminem «Encore»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ Zywietz, Tobias (1997 թ․ փետրվարի 6). «Chart Log UK: E-40 - E-Z Rollers». Zobbel.de (Tobias Zywietz). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Eminem Album & Song Chart History: Hot 100». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Eminem Album & Song Chart History: R&B/Hip-Hop Songs». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Eminem Album & Song Chart History: Rap Songs». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «The Hot 100 : Page 1 | Billboard». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Billboard chart search: Eminem - "Encore" (2005-04-23)». Billboard. Nielsen Business Media, Inc. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 3-ին.