Իսլանտայի ծով
Իսլանտա եւ Իսլանտայի ծովը․ կը գրաւէ Իսլանտային (դեղին գոյնով) հիւսիսը գտնուող տարածքը՝ Կրինլանտայի (արեւմուտքէն) եւ Նորվեկիոյ (արեւելքէն) միջեւ | ||
| դասաւորում | ||
Իսլանտայի ծով․ Իսլանտայի հիւսիսը, Արքթիք Ովկիանոսին մէջ գտնուող ծով։ Ըստ Ջրագրական Միջազգային Կազմակերպութեան, ծովը սահմանափակուած է՝ հիւսիսէնԿրինլանտայի ծովէն, արեւելքէն՝ Նորվեկիոյ ծովէն, արեւմուտքէն՝ Կրիլանտայէն, հարաւէն՝ Տանըմարքի նեղուցէն։ Իսկ սահմանագիծին շարունակութեան՝ հիւսիսին, կը գտնուին Ճան (Ճենիւըրի) Մայեն/Ֆերօէ կղզիները (Ճան Մայեն․ Նորվեկիոյ պատկանող փոքր հրաբխային կղզի), Ճան Մայենի խզուածքային գօտին եւ ծովուն արեւելեան կողմը կը գտնուի Ճան Մայեն լեռնաշղթան։
Կենսահամակարգ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իսլանտայի ծովը ունի բազմազան կենսահամակարգ, բազմաթիւ տեսակներով։ Բուսածփակենսիկի երկու տեսակ կ՛ապրին անոր ջուրերուն մէջ՝ տրամահատ եւ «dinoflagellate» (խարազանաբոյս)։ Իսկ կենդանական կեանքն ալ հարուստ է, մանաւանդ թիոտնեաներու՝ կենդածփակենսիկի, տեսակով։
Ձկնաշխարհ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ադլանտեան ձողաձուկ (Gadus morhua)
- Իշաձուկ (Melanogrammus aeglefinus)
- Ածխաձուկ (Pollachius virens)
- Կարմրաձուկ (Sebastes marinus)
- Տառեխ (Clupea harengus)
- Կապոյտ արքայաձուկ (Micromesistius poutassou)
- «Քափելին» (Mallotus villosus)
- Ծովու հրեշտակ (Lophius piscatorius)
- Կրինլանտի ձիալեզու (Reinhardtius hippoglossoides)
Անողնայարներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իսլանտայի ծովը կը հիւրասիրէ նաեւ անողնայարներու հինգ տարբեր տեսակներ․-
- Հիւսիսային կարիդոս (Pandalus borealis)
- Նորվիկեան խեցգետին (Nephrops norvegicus)
- Իսլանտական խեփոր (Chlamys islandica)
- Ովկիանոսի բոլորակ ծովասանտր (Arctica islandica)
- Հասարակ կապուտակ (Buccinum undatum)
Ծովային ստնաւորներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ստնաւորներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ստնաւորներէն կան կիտազգիներու տասնութ տեսակ, ինչպէս օրինակ՝ կէտ ձուկերու տեսականեր, դլփիններ, ծովախոզուկներ։
Փոկեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կան փոկերու եօթը տեսակ, ինչպէն օրինակ՝ ծովահորթ, ծովաձի, եւայլն։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Կլիմայի բազմազանութիւն եւ Իսլանտական ծովային կենսահամակարգը, Օլաֆուր Ասթհորսըն, Ասթհոր Ճիսլասըն, Սթէյնրիմուր Ճոնսոն, Նոյ․-Դեկտ․ 2007(անգլերէն)
- ↑ ICES Journal of Marine Science. doi:10.1093/icesjms/fss070 - Օքսֆորտ Ակատեմիք․ Իսլանտայի ծովուն կենսաբանական եւ կենդանական հարստութիւնը եւ բազմազանութիւնը, 2006, 2007 եւ 2008․ Ճիսլասոն, Ասթհոր, Սիլվա, Թերեսա, Մայիս 18, 2012(անգլերէն)
- ↑ Nature հատոր 172, էջ 484 (1953) - Ովկիանոսներում եւ Ծովերուն սահմանափակումները, 12-9-1953(անգլերէն)