Կան մարդիկ, որոնք պարզապես շատ անգրագետ են, որոնք ասում են՝ դե ի՞նչ է եղել, Արցախում հայեր են ապրում, Գլենդեյլում հայեր են ապրում, Ջավախքում հայեր են ապրում։ Այդպես ասողներն իրավունք չունեն քաղաքական գործունեությամբ զբաղվել և չեն հասկանում, որ մեծ տարբերություն կա Վրաստանում և Արցախում ապրող հայերի կարգավիճակի միջև։ Այդ առումով մենք պետք է շատ հստակ, կտրուկ քայլեր անենք, որ ցույց տանք՝ սա չի ընդունվելու, և չի կարող լինել որոշում, որն ընդունվելու է ինչ-որ իշխող ուժի կողմից Հայաստանում:
Մամուլ
Կարծում եմ՝ Հայաստանը, իրոք, հանձնում է Ղարաբաղը, բայց հարց է, թե ում։ Հանձնում է կա՛մ Ադրբեջանին, կա՛մ Ռուսաստանին, սա այնքան էլ հասկանալի չէ։ Որովհետեւ մինչեւ 2025 թվականը ՌԴ խաղաղապահները գտնվելու են Ղարաբաղում, եւ նրանք պատասխանատվություն են կրում ԼՂ հայերի անվտանգության համար։ Թե ինչ աստիճանի է ՌԴ ղեկավարությունը կատարելու Ղարաբաղի հայերին պաշտպանելու իր պարտականությունները, ես չգիտեմ։
Էկոլոգիական այս կարևոր նշանակություն ունեցող խնդիրները փոխանակ դարձնեն միջազգային քննարկման առարկա, բնապահպանական կազմակերպությունների ուշադրությունը դրանց վրա հրավիրեն, տարածեն տարբեր միջազգային լրատվամիջոցներով, հարցազրույցներ տան, գործի դնեն խորհրդարանական դիվանագիտությունը և դիվանագիտական այլ խողովակներ, ՀՀ իշխանությունները օրուգիշեր խոսում են միայն հաշտության ու խաղաղության պայմանագրի կնքման մասին՝ իբրև միակ փրկություն։
Վահրամ Բալայան․ «Հասարակության 90 տոկոսը «ոչ» է ասել Արցախն Ադրբեջանի կազմում գաղափարին»․ «Հրապարակ»
Պարզապես դա պետք է հասցնել ՀՀ բնակչությանը, մարդկանց աչքերը բացել, որ հասկանան՝ Արցախն այդպես հեշտ ու հանգիստ տալով՝ խաղաղ չեն ապրելու, չեն թողնելու, որ ապրեն։
Սակայն գոնե նախնական տպավորությամբ, առկա է երկու գործոն: Նախ՝ փոխվարչապետների մակարդակով հանդիպման մասին շեշտվեց՝ ըստ երևույթին առաջին հերթին քողարկելու եռակողմ հանդիպման ձախողված լինելը: Ի վերջո, երբեք նման կարճ հանդիպում չի եղել: Բայց և մյուս կողմից՝ քանի որ Մոսկվան շահագրգռված է, որ Արցախի կարգավիճակի ու ընդհանուր իրավունքների հարցը մնա հետագային, ապա չի բացառվում, որ հենց դրա համար խնդիրը դիտարկվեց ընդամենը Հայաստան-Ադրբեջան տիրույթում։
– Նպատակը Ռուսաստանի հետ հարաբերություններն իսպառ խզե՞լն է, թե՞ որոշակի կետի վրա կանգ կառնեն։
– Դատելով նրանց գործողություններից՝ իսպառ խզելը եւ Ռուսաստանին այս տարածաշրջանից հանելը։
Ի դեպ, եթե արդեն մոռացողներ կան ու հատկապես՝ «մոռացողների» համար, թեթևակի հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունը հռչակվել է նաև այս հիմնավորմամբ. «…կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա…»:
Հիմա տեսեք, թե ինչքան անփույթ ու անպատասխանատու է իրեն վստահված երկրի ու մարդկանց նկատմամբ այս երկրի առաջին դեմքը
«Մենք սկսեցինք մեր խնդիրներն Ադրբեջանի հետ փորձել լուծել պատերազմի միջոցով»․ ՀՀ նախագահի տարօրինակ հայտարարությունը․ «Ժողովուրդ»
Շատ հստակ տեսնում ենք, որ փրկության կարիք ունի Հայաստանի Հանրապետությունը, ինչին անտարբեր մնալ չենք կարող




















































