Ծափաթաղ
| գյուղ Հայաստանում | |||
|---|---|---|---|
| Ծափաթաղ | |||
| 40°25′17″N 45°32′00″E / 40.42139°N 45.53333°E | |||
| Երկիր | |||
| Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
| Համայնք | Շողակաթ (համայնք) |Շողակաթ | ||
| Այլ անվանումներ | մինչև 1978 - Բաբաջան մինչև 1991 - Կզըլքենդ | ||
| ԲԾՄ | 1950 մետր | ||
| Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
| Բնակչություն | ▲360 մարդ (2011)[1] | ||
| Ազգային կազմ | Հայեր | ||
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
| Ժամային գոտի | UTC+4 | ||
| Փոստային ինդեքս | 1611 | ||
|
| |||
Ծափաթաղ (նախկին անվանումները՝ Բաբաջան, Կզըլքենդ), գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, Վարդենիս քաղաքից մոտ 32 կմ հյուսիս-արևմուտք, Սևանա լճի արևելյան ափին։
Նախկինում Բաբաջան անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում[2]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից՝ Վարդենիսի շրջանի։ 1978 թ. հունվարի 1-ին վերանվանվել է Կզըլքենդ, 1991 թվականին՝ Ծափաթաղ։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի մեջ։ 2017 թվականից մտնում է Շողակաթ համայնքի մեջ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ծափաթաղի մշտական բնակչությունը կազմել է 360, առկա բնակչությունը՝ 279 մարդ[3]։ Մինչև 1989 թ. գյուղը հիմնականում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4], այնուհետ՝ Ադրբեջանից բռնագաղթած հայերով[5]։ Ծափաթաղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ վերջին տարիներին Ծափաթաղ գյուղը հիմնականում բնակեցված է եղել ադրբեջանցիներով, տեղական մուսուլմանական գերեզմանոցի տապանաքարերի հիմնականում թվագրված են 1960-1988 թ., որից հետո գյուղի ադրբեջանցիները Ադրբեջանից գաղթած հայերի հետ փոխանակումների կամ վաճառքի միջոցով հեռացել են Ադրբեջան, որոնք այնուհետև հաստատվել են գերազանցապես Թովուզի և Դաշքեսանի շրջաններում։ Ներգաղթյալների մեծամասնությունը Դաշքեսանի Խաչակապ (ադրբեջանական անվանումը՝ Ղուշչի) գյուղի հայերն են[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 525
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 712
- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 102. — 184 p.
- ↑ Հիշողություններ Ծափաթաղի վերաբերյալ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 48, available online at the website of the Internet Archive:
| |||||||||||||||||

