Կլաուս Հասելման
Կլաուս Հասելման (Klaus Hasselmann; հոկտեմբերի 25, 1931[2], Համբուրգ, Վայմարյան Հանրապետություն[1]), գերմանացի ֆիզիկոս, օվկիանոսագետ, օդերևութաբան, կլիմայագետ, վիճակագիր։ Պատվավոր պրոֆեսոր, փիլիսոփայության դոկտոր (1957)։ Max Planck Institute for Meteorology-ի պատվավոր հիմնադիր տնօրեն (1974-1999), 1988-1999 թվականներին նաև German Climate Computing Centre-ի առաջին գիտական տնօրեն։ Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի արտասահմանյան անդամ։ Գլոբալ տաքացման 2-րդ ամենաշատ մեջբերված գիտնականը 1991 թվականից 2001 թվականներին[16]։ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (2021)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1934 թվականին նրա ընտանիքը գաղթել է Անգլիա, իսկ 1949 թվականին վերադարձել Համբուրգ։ 1950-1955 թվականներին Համբուրգի համալսարանում սովորել է ֆիզիկա և մաթեմատիկա, պաշտպանել է դիպլոմային աշխատանքը պրոֆեսոր Կառլ Վիգհարդտի ղեկավարությամբ։ Նրա համակուրսեցիներն այնտեղ էին Վոլֆգանգ Կունդտը և Էվալդ Ռիխտերը, իսկ դասախոսներից մեկը՝ Պասկուալ Յորդանը։ 1955-1957 թվականներին Գյոթինգենի համալսարանում և Մաքս Պլանկի անվան հիդրոաերոդինամիկայի ինստիտուտում սովորել է ֆիզիկա և հիդրոաերոդինամիկա, նույն 1957 թվականին առաջինում ստացել է ֆիզիկայի դոկտորի աստիճան պրոֆեսոր Վալտեր Տոլմինի ղեկավարությամբ։ 1957-1961 թվականներին պրոֆեսոր Կարլ Վիգհարդտի օգնական-հետազոտող։ 1961-64 թվականներին եղել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ասիստենտ և ասոցացված պրոֆեսոր։ Այնտեղ նրան հրավիրել է Ուոլթեր Մանկը, ում հետ ծանոթացել է նույն 1961 թվականին։ 1963 թվականին Կլաուս Հասելմանը բնակություն է հաստատել Համբուրգում, 1964-66 թվականին դասախոսել է Համբուրգի համալսարանում, 1966-75 թվականներին եղել է նրա պրոֆեսորը։ 1974 թվականին հիմնադրել է Max Planck Institute for Meteorology-ը և տնօրենի պաշտոնը զբաղեցրել մինչև 1999 թվականը։ 1988-1999 թվականներին German Climate Computing Centre-ի առաջին գիտական տնօրեն[17]։ 1999 թվականից՝ պատվավոր տնօրեն։ European Climate Forum-ի հիմնադիր։ Նրա աշակերտների թվում է օվկիանոսագետ Քեռն Քենյոնը։
Եվրոպական ակադեմիայի անդամ (1988), եվրոպական գիտությունների և արվեստի ակադեմիա, Deutsche Meteorologische Gesellschaft, Gesellschaft für Angewandte Mathematik und Mechanik, ամերիկյան երկրաֆիզիկական միության անդամ, երկրի մասին գիտությունների Եվրոպական միության պատվավոր անդամ, պատվավոր ֆելլո Royal Meteorological Society (2014)[18]։
Ամուսնացել է 1957 թվականին, ունի երեք երեխա։
Seventy Years of Exploration in Oceanography: A Prolonged Weekend Discussion with Walter Munk գրքի հեղինակ (2010)։
Պարգևներ և պատվոգրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- James B. Macelwane Medal (1964)
- Sverdrup Gold Medal Award (1971)
- Environment Prize (German Environment Foundation) (1998)
- Почётный доктор Университета Восточной Англии (2000)
- Vilhelm Bjerknes Medal (2002)[19]
- Ոսկե մեդալ իսպանական University of Alcalá (2005)
- IMSC award (2007)[20]
- BBVA Foundation Frontiers of Knowledge Award (2009)[21]
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (2021) «երկրային կլիմայի ֆիզիկական մոդելավորման և տատանումների քանակական վերլուծության և գլոբալ տաքացման հուսալի կանխատեսման համար»[22]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #105309052 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 SNAC — 2010.
- 1 2 3 4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ www.ae-info.org
- 1 2 3 4 5 6 7 8 9 https://mpimet.mpg.de/en/staff/externalmembers/klaus-hasselmann
- ↑ https://globalclimateforum.org/portfolio-item/hasselmann/
- ↑ (unspecified title) — doi:10.5281/ZENODO.18315206
- 1 2 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Ordensverleihung an Hasselmann, List, Assmanns und Clark — 2022.
- ↑ https://koerber-stiftung.de/en/projects/koerber-european-science-prize/all-prizewinners/
- ↑ https://www.frontiersofknowledgeawards-fbbva.es/noticias/klaus-hasselmann-wins-the-bbva-foundation-frontiers-of-knowledge-award-for-identifying-the-human-imprint-on-climate-change/
- 1 2 https://www.agu.org/user-profile?cstkey=62dd4889-c3e9-4c61-9930-d88866c1652c
- ↑ Nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ https://www.ametsoc.org/index.cfm/ams/about-ams/ams-awards-honors/awards/search-past-award-honors-recipients/
- ↑ https://www.egu.eu/awards-medals/vilhelm-bjerknes/2002/klaus-hasselmann/
- ↑ https://web.archive.org/web/20060927105422/http://esi-topics.com/gwarm/authors/b1a.html
- ↑ «History of DKRZ — DKRZ». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ http://www.mpimet.mpg.de/en/communication/news/single-news/news/klaus-hasselmann-wird-ehrenmitglied-der-englischen-royal-meteorological-society/?tx_news_pi1%5Bcontroller%5D=News&tx_news_pi1%5Baction%5D=detail&cHash=74cabddd6e2d3a381d575c215f644f9e(չաշխատող հղում)
- ↑ «EGU - Awards & medals - Vilhelm Bjerknes Medal 2002 - Klaus Hasselmann». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Hasselmann». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ https://www.mpimet.mpg.de/en/communication/news/single-news/news/bbva-foundation-frontiers-of-knowledge-award-fuer-prof-dr-klaus-hasselmann/?tx_news_pi1%5Bcontroller%5D=News&tx_news_pi1%5Baction%5D=detail&cHash=b9af6dfe0c6dcf018d81c404ea3f36cf(չաշխատող հղում)
- ↑ «Нобелевская премия по физике присуждена за моделирование земного климата». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://www.mpimet.mpg.de/en/staff/externalmembers/klaus-hasselmann/ Արխիվացված 2021-10-14 Wayback Machine
- Европейская академия
- https://www.aip.org/history-programs/niels-bohr-library/oral-histories/33645
- https://globalclimateforum.org/portfolio-item/hasselmann/
- Scientific symposium to honour MPI-M’s founding director Klaus Hasselmann(չաշխատող հղում) (11.11.2011)
- Атмосфера Земли и Современная энергетика
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուս Հասելման» հոդվածին։ |
| ||||||||||||
- Հոկտեմբերի 25 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Ապրող անձինք
- Համբուրգ քաղաքում ծնվածներ
- Եվրոպական ակադեմիայի անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Համբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Հավանականությունների տեսության մասնագետներ
- Գերմանացի ֆիզիկոսներ
- Գերմանացի մաթեմատիկոսներ
- Գերմանացի օվկիանոսագետներ
- Երկարակյացներ