168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը դերասան Արման Խաչատրյանն է։ Հարցազրույցի ընթացքում նա անդրադարձել է մանկության դժվարություններին, դերասանական մասնագիտության ընտրությանը, հայկական սերիալների միջավայրին, արվեստի ու հանրային պահանջարկի հակասությանը, ինչպես նաև անձնական հարաբերություններին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) հերթական խոշոր դրամաշնորհային հատկացումն է արել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին։ Էլեկտրոնային գնումների համակարգից տեղեկանում ենք, որ Վրաստանում կայացած համերգի համար պետական բյուջեից տրամադրվել է 20 միլիոն 208 հազար դրամ՝ 55,791 ԱՄՆ դոլար։
Աշխարհահռչակ տենորը հոկտեմբերի 16-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կմասնակցի Գեղամ Գրիգորյանի 75-ամյակին նվիրված գալա-համերգին։
Հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի «Ծաղկած շագանակենիներ» (Chataigniers en fleurs) կտավը ցուցադրվել է Հոնկոնգում՝ նոյեմբերի 18-ին Նյու Յորքում կայանալիք աճուրդից առաջ։ Sotheby’s աճուրդի տան գնահատմամբ՝ նկարը կարող է ռեկորդ սահմանել և վաճառվել շուրջ 180 միլիոն դոլարով։ Այս մասին հաղորդում է France 24-ը։
Ռուսական «Ամեդիատեկա» հոսքային ծառայությունը գրաքննել է արտասահմանյան 200 սերիալ և դրանցից 75 ժամ տևողությանբ բովանդակություն է կտրել և դուրս թողել, պարզել է Mediazona նախագիծը՝ առցանց կինոթատրոնի կայքում սերիալները դրանց բնօրինակ տարբերակների հետ համեմատելուց հետո։
90-ականների դժվար տարիներից մինչև սեփական երաժշտական նախագծի ստեղծում․ երաժիշտ և պրոդյուսեր Արթուր Ալիխանյանի ճանապարհը սկսվել է այն ժամանակ, երբ երաժշտությամբ զբաղվելը շատերի համար պարզապես մասնագիտություն չէր համարվում։
Ջուղան հայկական միջնադարյան քաղաքներից է։ Դեռևս վաղ միջնադարում ավանի հռչակ ձեռք բերած այս բնակատեղին X–XIII դարերում վեր է ածվել քաղաքավանի, իսկ XV-XVII դդ այն Հայաստանի նշանավոր առևտրական կենտրոններից էր։ Ինչպե՞ս այն ավերվեց, ինչո՞ւ լռեց աշխարհը։ Այս մասին 168TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի շրջանակներում զրուցել ենք հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանի հետ։
Ֆասթ Բանկի աջակցությամբ և «Բարդերի» ակումբի նախաձեռնությամբ օրերս Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում տեղի է ունեցել բարեգործական համերգ։ Հեղինակային երգերի երեկոյի ողջ հասույթն ուղղվելու է «Հուսո տուն» բարեգործական հիմնադրամի սոցիալական ծրագրերի իրականացմանը։
Հայաստանի անկախության 35-ամյակի շրջանակում, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ և Վրաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո, Վրաստանի ազգային թանգարանի Դիմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում բացվել է «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» (Թիֆլիս-Փարիզ-Երևան) խորագրով կոնցեպտուալ, հետահայաց ցուցահանդեսը:
Հայաստանը պատրաստվում է ստորագրել Եվրոպայի խորհրդի՝ «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» կոնվենցիան։ ԿԳՄՍ նախարարությունն էլ համապատասխան փաստաթղթի ստորագրումը նպատակահարմար է համարել։
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում հայտնաբերվել են Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապված քարե բեկորներ
Ակբա բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել են տարիների ընթացքում համատեղ իրականացրած երաժշտական և մշակութային ծրագրերը։
Ալեքս Գևորգյան․ Նա ընդամենը 15 տարեկանում դպրոցական դասարանից հասավ համալսարանական լսարան՝ բացառիկ տաղանդով շրջանցելով բոլոր ստանդարտ փուլերը։ Երիտասարդ դաշնակահարը ներկայումս ուսումը շարունակում է Գերմանիայի Էսսենի Ֆոլկվանգ արվեստների համալսարանում՝ պրոֆեսոր Հենրի Զիգֆրիդսոնի դասարանում։ Նա ներկայանում է նաև եվրոպական բեմերում։
Եթե չլիներ Մայր Աթոռի, Կիլիկիո կաթողիկոսության, հասարակական տարբեր նախաձեռնությունների, անկախ ակադեմիական հարթակների և Սփյուռքի հայկական կազմակերպությունների գործունեությունը, մենք տեղեկատվական դաշտում ավելի վակուումային իրավիճակում կարող էինք հայտնվել։
3 ամսում երկու միջազգային հաղթանակ. Նիկոսիայի դրամատուրգիայի միջազգային մրցույթում հաղթանակից հետո հայազգի հեքիաթագիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանը դարձել է Լոնդոնի եվրասիական ստեղծագործական գիլդիայի (Eurasian Creative Guild) առաջին անգամ անցկացված «Եվրասիական հեքիաթ 2026» միջազգային մրցույթի դափնեկիր՝ անգլերենով գրված հեքիաթների «Լավագույն հեղինակ» անվանակարգում։ Իր սերնդակիցների մեջ ամենահաճախը տարբեր պետական թատրոններում բեմադրում են նրա պիեսները, իսկ հեքիաթները հաճախ բեմադրվում են նաև տարբեր ուսումնական հաստատություններում: Լոնդոնի ժյուրին արժևորել էր հայ հեքիաթագրի ինքնատիպ ձեռագիրը, գաղափաչական բովանդակությունը և այլն:
168TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի զրուցակիցը բանաստեղծուհի Ալիսա Բաղդասարյանն է։
Հայազգի կինոռեժիսոր Արամ Մանուկյանն ընդգրկվել է Վենետիկի 83-րդ միջազգային կինոփառատոնի «Airone della Laguna» պաշտոնական հարակից մրցանակի ժյուրիի կազմում։
Սեպտեմբերի 22-ից Հայաստանի պատմության թանգարանում կգործի «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․ Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» բացառիկ միջազգային ցուցադրությունը:
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը սիրված երգիչ Պապին Պողոսյանն է։ Հաղորդման ընթացքում խոսել ենք երգարվեստ մուտք գործելու, ֆոնդային ձայնագրությունների, հայկական երաժշտության, ժամանակակից երգարվեստի խնդիրների, ինչպես նաև պետական կոչում չստանալու մասին։
Վանի թագավորություն, Հայաստան, հարսնացու, ավանդույթ, խաչ, Էրեբունի, հարսի զգեստ, պաշտամունք
«Արուսի ձայնը հնչեղ է մեր տաճարների զանգերի նման, ջինջ ու անապական է մեր լեռնային զուլալ աղբյուրների նման։ Նրա երգը հայեցի է մեր հնամենի մայրենիի նման»,- այսպես է բնութագրել ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը «Նազանի» անսամբլի հիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ Արուս Գուլանյանին, ում հետ զրուցել ենք անցած ճանապարհի, բացթողումների ու ձեռքբերումների մասին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) հրապարակել է 2025-ի մշակութային ժառանգության մասին տվյալներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Համաձայն ներկայացված տվյալների՝ Թուրքիայում գործող թանգարանների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 4.4 տոկոսով՝ հասնելով 664-ի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Դրանցից 220-ը գործում են Մշակույթի և զբոսաշրջության նախարարության ենթակայության ներքո, 426-ը մասնավոր են, իսկ 18-ը պատկանում են Ազգային պալատների վարչությանը: […]
Դասական օպերային բեմերից մինչև ջազ և Broadway-ի հայտնի մյուզիքլներ, եվրոպական համերգասրահներից մինչև միջազգային նավարկային հսկա բեմեր․ երգչուհի Սոնա Վարպետյանի ստեղծագործական ճանապարհը մի ժանրով կամ մեկ երկրով չի սահմանափակվել։
Նոր գաղտնուղի՝ Բջնիի ամրոցում, Բաղաբերդում՝ կավե կարաս՝ լի ցորենով, և նոր պարիսպ՝ Զվարթնոցի տաճարում։ Հնագետների կողմից կատարված պեղումների և դրանց արդյունքների մասին 168TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի շրջանակում զրուցել ենք հնագետ Ավետիս Գրիգորյանի հետ։
168TV-ի «Ռանդևու»-ի հերթական թողարկման հյուրը դերասանուհի և երգչուհի Իրինա Դանիելյանն է:
Ըստ ավանդության՝ Երիցվանքը հիմնադրել է Սյունյաց եպիսկոպոս Երիցակը 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին։
Հեռուստահաղորդավար և հանդիսավար Կարեն Մոլիտվինը 168TV-ի «Ռանդևու»-ի տաղավարում անդրադարձել է իր կյանքի, մանկության, հեռուստատեսային գործունեության, այսօրվա հասարակության, սոցիալական ցանցերի, մշակույթի և անձնական ապրումների մասին հարցերին։
«Մոնթե Մելքոնյանի մասին ֆիլմ նկարահանել որոշված էր վաղուց, երբ դեռ սկսվեցին «Վազգեն․ վերջին սպարապետը» ֆիլմի նկարահանումները»,- այս մասին պատմել է Genetic Production-ի հիմնադիր, «Մոնթե» ֆիլմի մտահղացման հեղինակ և գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը։
Sotheby’s աճուրդային տունը վաճառքի է հանել արգենտինացի հավաքորդներ ՆելիԱրիետա դե Բլակյերի և Կառլոս Պեդրո Բլակյերի հավաքածուն, որը գնահատվում է մոտ450 միլիոն դոլար:
Դեռ նախորդ տարի մայիսին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնել էին, որ 2026 թվականին Հայաստանը կհյուրընկալի Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» 15-րդ խորհրդակցական համաժողովը։
Get our FREE eBook "10 Programming Tips That Changed Everything" when you subscribe!
No spam. Unsubscribe anytime.