Real American Freestyle (RAF Wrestling) պրոֆեսիոնալ ազատ ոճի ըմբշամարտի լիգան հրապարակել է իր առաջին pound-for-pound վարկանիշային աղյուսակները, որոնցում տեղ են գտել հայ մարզիկներ Արման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը։
Հեղինակավոր France Football ամսագիրը, որն ամեն տարի ընտրում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստին և անցկացնում «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը, հրապարակել է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակ» մրցանակի հավակնորդների ցանկը, հաղորդում է ArmSport.am-ը։
Այս պահին աշխարհում ընդամենը մեկ մարդ է տեղյակ 2026 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկության վերջնական արդյունքներին։
Գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձավ Ղազախստանի Ատիրաու քաղաքում անցկացված «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող. հայտնում է Շախմատի ֆեդերացիան։
Վրաստանում կայացել է Վրաստանի վաստակավոր մարզիչ Մուրադ Դոխտարաշվիլիի և սպորտի միջազգային վարպետ Զաուր Շեյլիձեի անվան 17-րդ միջազգային հուշամրցաշարը:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը և կանանց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը մասնակցում են շախմատի Եվրոպայի 41-րդ ակումբային գավաթին և կանանց 30-րդ ակումբային գավաթին։ Այս մասին տեղեկացնում են Շախմատի ֆեդերացիայից:
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FPF) Կարգապահական խորհուրդը վերջնական որոշում է կայացրել ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ, որը գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով ինքնակամ լքել էր ազգային թիմի ճամբարը, հաղորդում է armsport.am-ը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի 7-րդ տուրի վերջին խաղում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության հասավ առաջնության նորեկ «Քովենթրիի» նկատմամբ։ Նշենք, որ սա լոնդոնյան ակումբի առաջին հաղթանակն է ընթացիկ առաջնությունում։
Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 10-րդ տուրի մեկնարկային խաղում «Ալ-Ահլին» արտագնա խաղում կամային հաղթանակ տարավ «Ալ-Ֆեյհայի» նկատմամբ (3-2):
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանում անցկացված մինչև 21 տարեկանների աշխարհի առաջնությունում:
Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնություն․ այսօր Հայաստանն ունի 1 մասնակից
ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ավարտվեց ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որի վերջին մրցումային օրերին գորգ դուրս եկան ազատ ոճայինները, տեղեկանում ենք armsport.am կայքից։
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը վերսկսել է մարզումները ռուսական ակումբի կազմում:
Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն և Ռուսաստանի երկրպագուների հետ կիսած ընդհանուր հաղթանակ։
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի 10-րդ տուրի նախավերջին խաղում գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում նվազագույն հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ (1-0)։
Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականի բոլոր 4 անդամները դուրս են եկել աշխարհի առաջնության եզրափակիչ: Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի ընտրանու անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում հավաքեց 14.633միավոր ու դուրս եկավ եզրափակիչ:
Հայաստանի ազգային հավաքականի և հունական «Օլիմպիակոսի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը նշել է «Ոսկե գնդակ-2026»-ի երկու հիմնական հավակնորդներին։ Այն մասին, թե ով պետք է ստանա մրցանակը, նա իր կարծիքով կիսվել է «Euro-Football.ru» պարբերականին տված բացառիկ հարցազրույցում։
ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները շարունակում են տպավորիչ ելույթները:
Մադրիդի «Ռեալը» պաշտոնական կայքում հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ պահանջելով Լա Լիգայի նախագահ և Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Խավիեր Տեբասի անհապաղ հրաժարականը։
Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի փաստաբան Լուիշ Միգել Էնրիկեն խոսել է 72-ամյա մասնագետի և Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակի մասին։
Եվրոպայի երիտասարդների առաջնության 95 կգ քաշային կարգում Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 160 կգ, սակայն չկարողացավ գլխավերևում պահել 165 կգ: Այս վարժությունում նա դարձավ փոքր արծաթե մեդալակիր։
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնության հերթական մրցումային օրը՝ հոկտեմբերի 17-ին, մրցահարթակ դուրս կգա Հայաստանի 4 ներկայացուցիչ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Այս պահին աշխարհի քառակի չեմպիոնը հետվիրահատական շրջան է անցնում, որից հետո կվերադառնա մարզումներին:
Հոկտեմբերի 13-ից 15-ը կայացած ազատազրկված անձանց շախմատի աշխարհի առցանց առաջնությունում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երկրորդ պատվավոր հորիզոնականը։ Առաջնությանը մասնակցել է 56 երկրի 140 թիմ։ Հաղթող է ճանաչվել Մեքսիկայի հավաքականը։
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը շարունակում է հաջող ելույթները Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնությունում:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Եվրոպայի լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում ու արտագնա խաղում մրցեց լեհական Բելոստոկ քաղաքի «Յագելոնիա» թիմի հետ ու զիջեց 3:1 հաշվով:
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 տարեկանների առաջնության մրցումային հերթական օրը՝ հոկտեմբերի 16-ին, Հայաստանի հավաքականը կունենա երեք ներկայացուցիչ։
Երկրորդ խաղակեսում, 51-րդ րոպեին, տանտերերն արդեն ստացան երկու գնդակի առավելություն Սոուի գոլի շնորհիվ։
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է WTA դասակարգման աղյուսակի լավագույն 100-յակում։ Չարաևան բարձրացել է 20 տեղով և այժմ 98-րդն է։
Մրցանակի հաղթողի անունը կհայտարարվի հոկտեմբերի 22-ին։
Get our FREE eBook "10 Programming Tips That Changed Everything" when you subscribe!
No spam. Unsubscribe anytime.