Եթե խոսքը հանրային միջոցների հնարավոր չարաշահման մասին է, ապա քննությունը չպետք է սահմանափակվի միայն Հայաստանում կատարված գործարքներով։ Անհրաժեշտ է պարզել նաև՝ որտե՞ղ են հայտնվել գումարները, ո՞վ է եղել դրանց վերջնական շահառուն, և արդյո՞ք միջոցների որևէ մասը դուրս է բերվել Հայաստանից։
Իսկ COP-17-ի շրջանակում շտապօգնության բրիգադի մեկ ժամվա համար պետության հաշվարկով նախատեսվել է 17,000 դրամ
«Կադրերը որոշում են ամեն ինչ։ Իսկ հանրային առողջության ոլորտում սխալ կադրային որոշումների գինը վճարում է հասարակությունը»։
Ստենֆորդի համալսարանի գիտնականների գլխավորությամբ իրականացված ուսումնասիրությունները կենտրոնացել են օրգանիզմում ծերացման գործընթացները կարգավորող հատուկ սպիտակուցի՝ 15-PGDH-ի վրա, որը տարիքի հետ ավելանում է հյուսվածքներում։
Եվրոպական հանձնաժողովն ուժեղացրել է Ռուսաստանի վրա գործադրվող ճնշումը՝ պահանջելով ամբողջական տեղեկատվություն Սիբիրում ժանտախտի դեպքի վերաբերյալ, ինչպես նաև սատարելով թափանցիկության վերաբերյալ ԱՄՆ-ի ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության կոչերին։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Համաճարակաբան, դոկտոր, պրոֆեսոր, ԱՄՆ Ֆլորիդայի համալսարանի դասախոս Լուսինե Յաղջյանը գրել է․
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլայի տենդի համաճարակն արդեն խլել է ավելի քան 4 հազար մարդու կյանք, հայտնել է Actualite պորտալը՝ հղում կատարելով երկրի Հանրային առողջապահության ազգային ինստիտուտի (INSP) տվյալներին։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարար Իրենա Հրստիչին:
«Թվինինգ» ծրագրի՝ «Աջակցություն Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխման իրականացմանը» շրջանակում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ընդունել է Խորվաթիայի Հանրապետության առողջապահության նախարար Իրենա Հրստիչին, Խորվաթիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Շունկոյին և ԵՄ «Թվինինգ» ծրագրի ավագ համակարգող Դոմագոյ Դոդիգին։ Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացած «Համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման» թեմայով բարձր մակարդակի հանդիպմանը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացած բարձր մակարդակի քննարկման ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Հայաստանի, Ռուանդայի և Համավարակների հիմնադրամի կողմից կազմակերպված «Պատրաստ հաջորդին. ինչպես են ազգային ներդրումները հզորացնում գլոբալ առողջապահական դիմակայունությունը» խորագրով միջոցառմանը:
Նիցցայի բժշկական կենտրոններում մասնագիտական վերապատրաստում անցած 12 բժիշկներ վերադարձել են Հայաստան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Եվ այսպես շարունակվում է Անահիտ Ավանեսյանի կողմից հանրությանը ներկայացված կեղծ տեղեկությունների երկար ցանկը։ Այս անգամ նա հիանալի կերպով ցույց է տալիս, թե որքան «լավ է» տեղեկացված այն պատվաստանյութերի մասին, որոնք հանրությանը ներկայացվում են որպես եվրոպական և ժամանակակից։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շարունակում է հանդիպումները գործատուների հետ:
Երևանում տեղի ունեցավ «ՀԵԼԻՔՍ» բժշկական Լաբորատոր համալիրի պաշտոնական բացման արարողությունը։
Մեր հարկերով ֆինանսավորվող հանրային հեռուստատեսությամբ խնդրում եմ նաև հայտարարել՝ կամ Հարավային Կորեան այլևս Եվրոպա է դարձել, կամ պետք է ներողություն խնդրել քաղաքացիներից՝ նրանց մոլորեցնելու համար։
Այս տարվա հունիսի 18-ին նույն նպատակով կառավարությունը վերաբաշխում էր կատարել ու ավելի քան 5.5 միլիարդ դրամ հատկացրել կիսամյակային ապահովագրավճարների համար։
Իշխանության ղեկին գտնվող անգրագետ խմբավորումը քայքայել է կյանքի բոլոր ոլորտները՝ միաժամանակ շարունակելով մեղադրել «նախկիններին»։ Նրանք իշխանության են արդեն անկախության հռչակումից ի վեր Հայաստանի ողջ պատմության գրեթե մեկ քառորդի ընթացքում, և որևէ արդարացում չկա Հայաստանի բնակչության առողջությանն ու ազգային անվտանգությանը, պետականությանն ու ապագային սպառնացող շարունակական վտանգների համար։
Այն կենտրոնները, որոնք պիտի վերահսկեին ու ստուգեին ջրի որակը, ոչ թե սպասեին, որ բնակիչը իր ծորակից մետաղական զանգված գտնի ու ահազանգի։
Ընտրություններից հետո առողջության ապահովագրությունը Հայաստանում փաստացի չդադարեց գործել, բայց դարձավ կիսավճարովի։ Ապահովագրավճարից բացի, քաղաքացիներն այլևս պարտադրված են համատարած համավճարներ կատարել։ Ամեն մանրուքի համար բժշկական հաստատությունները համավճար են պահանջում։
Ամերիկյան քաղցկեղի ընկերությունը (American Cancer Society) հրապարակել է զեկույց, ըստ որի՝ համաշխարհային մասշտաբով քաղցկեղի դեպքերը մինչև 2050 թվականը կարող են աճել մինչև 67%-ով: Միևնույն ժամանակ, մասնագետները նշում են, որ հիվանդությունների մահացության գրեթե կեսը հնարավոր է կանխարգելել՝ ծխելու դեմ պայքարի, ապրելակերպի փոփոխության և վաղ հայտնաբերման միջոցով:
«Annals of Internal Medicine» ամսագրում տպագրված նոր հետազոտությունը բացահայտել է , որ այսպես կոչված «սահմանային անեմիան» (երբ հեմոգլոբինի մակարդակը մի փոքր է բարձր ԱՀԿ-ի սահմանային շեմից) կապված է բոլոր պատճառներից մահացության բարձր ռիսկի հետ: Տվյալները ցույց են տվել, որ այս խնդիրը հատկապես տղամարդկանց և 60-ից բարձր կանանց մոտ մեծացնում է սրտանոթային և ուռուցքային հիվանդություններից մահանալու հավանականությունը:
Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է ՀՀ-ում: Այս մասին տեսանյութի միջոցով հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ի դեպ, «սիրելի իշխանություն», ցանկացած նորմալ մրցույթի դեպքում նախ հրապարակվում է պաշտոնի բնութագիրը, աշխատանքի պայմանները, աշխատավարձը և մյուս էական տեղեկությունները։ Թեկնածուն ծանոթանում է դրանց, գնահատում՝ արդյոք իրեն բավարարում են, և միայն հետո մասնակցում մրցույթին։
Ստոմատոլոգիական կլինիկաներում էլեկտրոնային ՀԴՄ-ների գործարկմանը վերաբերող ընթացիկ հարցերի քննարկման համար նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնած առցանց հանդիպմանը մասնակցած ստոմատոլոգիական կլինիկաների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել բարձրացնելու իրենց հուզող հարցերը. դրանց գերակշիռ մասը վերաբերում էր տեխնիկական խնդիրներին: Այս մասին հայտնում է նախարարությունը։
Երբ պետական հիմնարկի տնօրենի կենսակերպը սկսում է կտրուկ տարբերվել իր պաշտոնական եկամուտներից, իսկ աշխատակիցների շրջանում ամիսներ շարունակ շրջանառվում են պատմություններ կեղծ հաստիքների, «ատկատների», կանխիկացվող պարգևավճարների, կոռուպցիոն գնումների, չհաշվառվող վճարումների և աշխատողների նկատմամբ ճնշումների մասին, պետությունը պարտավոր է պատասխաններ տալ։
Խնդիրը փոխնախարարների անունները չեն։ Խնդիրը տարիներ շարունակ կուտակված ձախողումներն են, որոնց համար մինչ օրս ոչ ոք պատասխանատվություն չի կրել։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է Առողջության ապահովագրությունում առկա խնդիրները վեր հանելու և լուծումներ առաջարկելու հնարավորությունները։
Հաշվետվությունից տեղեկանում ենք, որ հաշվեքննության նախաձեռնման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետությունում առողջապահական կադրերի տարածքային անհամաչափ բաշխվածության հանգամանքը։
Բժիշկները նշում են դեպքեր, երբ մերժման պատճառ է դարձել օրինակ գլիկոլիզացված հեմոգլոբինի հետազոտության բացակայությունը՝ նույնիսկ այն դեպքում, երբ բուժառուի գլյուկոզայի ցուցանիշները եղել են նորմայի սահմաններում։
Get our FREE eBook "10 Programming Tips That Changed Everything" when you subscribe!
No spam. Unsubscribe anytime.