Նախարար Պապիկյանը հանդիպել է ընկերության ղեկավար կազմի հետ, քննարկել համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այնուհետև Սուրեն Պապիկյանը ձեռնարկությունում շրջայց է կատարել, որի ընթացքում ներկայացվել են ընկերության արտադրանքի նմուշները։
Կիբեռհանցագործության դեմ պայքարն ընդհանուր առաջնահերթություն է Միացյալ Նահանգների և Հայաստանի համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունից։
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման հարցերով գագաթնաժողովին։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Գեղարքունիքի և Լոռու մարզերում արձանագրել են բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումներ։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց, որոնք կարող են խաթարել հանրային վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ և վնասել ժողովրդավարությանը։
Մեր գործընկեր Անդրանիկ Գևորգյանը տեսանյութով ներկայացրել է Ստեփանավանում ընտրական գործընթացների ժամանակ աշխատանքից ազատված և ճնշումների ենթարկված այն քաղաքացիներին, որոնք լուսանկարվել են Նարեկ Կարապետյանի հետ, մասնակցել ցույցերին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հրապարակմանը՝ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվե են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման և համատեղ նախաձեռնությունների զարգացման հնարավորությունները՝ նպաստելու զբոսաշրջային կապերի ակտիվացմանն ու Հորդանանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն:
Համապատասխան հրամանագրերը ստորագրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ։
Հոկտեմբերի 16-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նախագահել է Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի երկրորդ լիագումար նիստը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՄԱ նախարարությունից։
Փաստաթղթերի փոխանակման արարողությունից հետո, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։
Ֆրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 9-ը ՆԳՆ ոստիկանության գվարդիայում անցկացրել են հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման մարտավարական կարողությունների զարգացման վերապատրաստման դասընթացներ։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին:
COP17-ի շրջանակում Հայաստան ժամանած՝ Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել «Առաջնորդները՝ հանուն բնության» գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված «Ֆինանսավորելով ապագան. ֆինանսական հոսքերի ուղղորդումը դեպի բնության պահպանությանն ու վերականգնմանն ուղղված զարգացում» կլոր սեղանին:
Հոկտեմբերի 16-18-ը Հայաստանում կանցկացվի eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը, որին մասնակցում է շուրջ 60 ներկայացուցիչ՝ աշխարհի ավելի քան 10 երկրներից։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Կարևորվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը փոխվստահության ամրապնդման և տարածաշրջանային համագործակցության խթանման համատեքստում
Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ երկխոսությունն ու համագործակցությունը՝ ամրապնդելով Հայաստանի և ՅՈւՆԵՍԿՕ-ի փոխգործակցությունը կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում։
Կողմերը կարևորել են վերոնշյալ ուղղություններով սերտ փոխգործակցությունն ու համատեղ հետագա աշխատանքների իրականացումը:
Դոկտոր Փոլ Մյուրեյը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար և ներկայացրեց կազմակերպության ընթացիկ աշխատանքները՝ հավաստիացնելով, որ «Save Armenia»-ն շարունակելու է իր զորակցությունը բերել հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային Ժողովից։
Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը:
Կենսաբազմազանության հարցերով COP–17 համաժողովը լավ հնարավորություն է, որ մենք հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը։ Հայաստանի Հանրապետությունը ուրախ է աջակցել այս հնարավորությանը։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերե Խուան Պոնս Սամպիետրոյի հետ։
Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի հոկտեմբերի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) փոխադմինիստրատոր Հաոլյան Սյուի պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։
ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում հոկտեմբերի 15-ին Հայաստան է ժամանել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ Նասրին։
Փաշինյանը ստորագրել է Ռուսաստանի հետ աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշումը՝ երկաթուղու կոնցեսիայի հետ կապված հարցերը քննարկելու համար:
Get our FREE eBook "10 Programming Tips That Changed Everything" when you subscribe!
No spam. Unsubscribe anytime.